AM
15 Հոկտեմբեր 2025 - 06:30 AMT

Պապիկյանը Վաշինգտոնում ՀՀ ԶՈւ նոր համազգեստի մշակման հարցեր է քննարկկել

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում հանդիպել է զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան «Միլլիկեն» ընկերության ղեկավարության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի նոր համազգեստի մշակման գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:

Պապիկյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների վերաբերյալ:

Հոկտեմբերի 13–ին «AUSA» միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։