Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սեպտեմբերի 18-ին ստացված ահազանգի հիմքով՝ կապված «Սևան» ազգային պարկի տարածքում կենցաղային աղբի կուտակումների հետ, նախաձեռնել է վարչական վարույթ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 18-ին ստացված «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ ահազանգի հիմքով հարուցվել էր վարչական վարույթ, հայտնում է ԲԸՏՄ-ն:
Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևան անտառպետության տարածքում, ոչ պատշաճ հսկողության արդյունքում, կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ։
Ծանր տեխնիկայի միջոցով կուտակված աղբի վերացման աշխատանքների չկանոնակարգված կազմակերպումը հանգեցրել է 0,81 հա հողի աղբոտման։
Կատարվել է հողային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկ, որը կազմել է 33,484,320 ՀՀ դրամ։
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։






