Նոր գործարկված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների էլեկտրոնային համակարգի կիրարկման ընթացքում որոշ դեպքերում կարող են առաջանալ տեխնիկական կամ տվյալների համադրման խնդիրներ, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
«Եթե այս գործընթացների հետ կապված բախվել եք որևէ խնդրի, ապա կարող եք կապ հաստատել 114 զանգերի կենտրոնի հետ կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին»,-նշված է հաղորդագրության մեջ։






