AM
15 Հոկտեմբեր 2025 - 11:18 AMT

Իրավապաշտպանն՝ Իոաննիսյանին․ Չե՞ս հետևում քո տված հաղորդումով իրավապահների անօրինական գործողություններին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանին, որի հաղորդման հիման վրա են բերման ենթարկվել հոգևորականները։

«Դանիել Իոաննիսյան, երբ հաղորդում ես ներկայացնում հոգևորականների դեմ, չես հետևում քո տված հաղորդման հիման վրա իրավապահ մարմինների անօրինական գործողություններին, թե ինչու են հոգևորականնրին զրկում պաշտպանության իրավունքից, փատաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել քննչական հոմիտե կամ հայտնի չէ, թե ուր են տարել Արագածոտնի թեմի առաջնորդին, փաստաբաննրը նրա տեղը չգիտեն։

Եթե դու տեղեկություններ ունես՝ հրապարակի»,- գրել է Ալեքսանյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ ԻՔՄ-ն պահանջել է քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները:

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր 6 հոգևորականների բերման ենթարկելու մասին՝ Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, նույն թեմի ևս 5 հոգևորականների՝ Տեր Փառենին, Տեր Մանուկին, Տեր Հայկին, Տեր Ղևոնդին, Տեր Մկրտիչ քահանաներին։ ՔԿ–ն հաստատել է փաստը՝ պարզաբանելով, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։