Սպիտակում կրակոցներ են հնչել գործարար «Դերժավայի Արկադիի»՝ Արկադի Համբարձումյանի տան մոտ: ՔԿ-ից հայտնել են, որ խուլիգանության կասկածանքով 10 ձերբակալված կա, տեղեկացնում է 1lurer.am-ը։
«Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 10 անձ»,- ասել են Քննչական կոմիտեից։
Ձերբակալվածների թվում է նաև Արկադի Համբարձումյանի որդին:
Գործարար «Դերժավայի Արկադին» եղել է ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր։ 2017 թվականի ապրիլի 2-ին ընտրվել ՀՀԿ թիվ 9 ընտրատարածքի մեծամասնական ցուցակով։ Համբարձումյանին են պատկանում «Դերժավա-Ս» և «Սլավգրուպ» ընկերությունները, «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ն և այլ կազմակերպություններ։






