AM
15 Հոկտեմբեր 2025 - 11:53 AMT

Փաշինյան․ Լանջազատում 29.2 հա հողամասի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է

Լանջազատ գյուղում գտնվող 29.2 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը վերականգնվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արարատի մարզի Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող՝ 29.2 հա մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ:

Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 12 միլիոն 702 հազար դրամ»,–գրել է նա։