AM
15 Հոկտեմբեր 2025 - 14:33 AMT

Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորմերը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հոկտեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մթնոլորտային օդի որակի տվյալները։

Հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքի 4 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝

◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբերի 8-ից 12-ն ընկած օրերին,

◾️ Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբերի 8-ին, 9-ին և 12-ին,

◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 8-ից 11-ը,

◾️ Շենգավիթ վարչական շրջանում՝ հոկտեմբերի 9-ին։

Միևնույն ժամանակ, ծծմբի երկօքսիդի պարունակությունը մթնոլորտում չի գերազանցել սահմանային թույլատրելի նորման։