Վարչապետ Նիկոլ Փաշինյանն լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Բաքվում պահվող անձանց մասով ամենօրյա աշխատանք են կատարում և մաքսիմալ ջանք են գործադրում, որպեսզի լինեն կոնկրետ արդյունքներ:
Նա նշել է, որ քանի դեռ արդյունքներ չկան, դրանց մասին հայտարարություն չի անում, հայտնում է Aysor.am-ը։
Ինչ վերաբերում է Եգիպտոս այցին՝ Փաշինյանը տեղի ունեցած միջոցառումն աննախադեպ է համարել։
«Ես շնորհակալություն եմ հայտնել ԱՄՆ-ի և Եգիպտոսի նախագահներին՝ հրավերի համար։ Ինձ համար մեծ պատիվ էր այդ գագաթաժողովին ներկա գտնվելը։
Ադրբեջանի նախագահի հետ շփումները կրում են պարբերական բնույթ։ Դրանից առաջ մենք տեսնվել ենք Դուշանբեում, Կոպենհագենում։ Օգոստոսի 8-ի հաստատված խաղաղությունից հետո, որտեղ մենք ներկա ենք լինում, մեր շփումները կրում են պարբերական բնույթ։ Այդ շփումների մասին հայտարարություններ լինում են»,–ասել է նա։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։






