«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլև պատվաբեր է»։
Իոաննիսյանի գլխավորած «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները:
«Գոռացեք, ճվացեք, «գործ տվող» անվանեք, բայց վաղը, մի ամսից, 5 տարուց կամ 10 տարուց, որ ընտրական հանցագործության մասին տեղեկություն եղավ` կրկին ու կրկին տալու ենք հանցագործության մասին հաղորդումը, պահանջելու ենք պատշաճ քննել։
Եվ մեզ համար մեկ է, թե ով է ընտրական հանցագործը` քահանա, ոստիկան, փականակագործ, իշխանություն, ընդդիմություն, թե իմ հարազատ եղբայրը (որ չունեմ)` «գործ ենք տալու» ու լավ ենք անելու։
Դա մեր առաքելության մի մասն է։ Երևույթների դեմ պայքարելիս մենք տռենդերով կամ քաղաքական հայացքներով չենք առաջնորդվում։
Հ.Գ. Եվ այո, իրավախախտման մասին պետությանը «գործ տալը» ոչ միայն ամոթ չի, այլև պատվաբեր է»,-գրել է նա, ասվում է գրառման մեջ։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել էր․ «Դանիել Իոաննիսյան, երբ հաղորդում ես ներկայացնում հոգևորականների դեմ, չես հետևում քո տված հաղորդման հիման վրա իրավապահ մարմինների անօրինական գործողություններին, թե ինչու են հոգևորականնրին զրկում պաշտպանության իրավունքից, փատաբաններին թույլ չեն տալիս մուտք գործել քննչական հոմիտե կամ հայտնի չէ, թե ուր են տարել Արագածոտնի թեմի առաջնորդին, փաստաբաննրը նրա տեղը չգիտեն»։






