AM
16 Հոկտեմբեր 2025 - 11:45 AMT

Փաշինյան. Օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի նախագահի հետ շփումները դարձել են պարբերական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է, որ օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումները դարձել են պարբերական:

«Ադրբեջանի նախագահի հետ, որտեղ մենք ներկա ենք լինում, հատպապես օգոստոսի 8-ի հաստատված խաղաղությունից հետո, այդ շփումները պարբերական են լինում»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա ասել է, որ գոհ է Կոպենհագենում Ալիևի հետ հանդիպումից և ընդհանուր առմամբ Բաքվի հետ իրենց շփումներից, հայտնում է Sputnik Արմենիան։

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և դա իրականություն է, որը դժվար է անտեսել։ Նրա խոսքով` խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացն ընթացքի մեջ է։

ՀՀ վարչապետը նաև վստահեցրել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարց իր համար գոյություն չունի։ Նա հիշեցրել է, որ Կոպենհագենում Ալիևի հետ հանդիպմանն այդ հարցը քննարկվել է, և արդյունքը եղավ այն, որ Երևանի և Բաքվի պաշտոնական հաղորդագրություններում ենթակառուցվածքների և հաղորդակցման ուղիների ապաշրջափակման համատեքստում հիշատակվում է «Թրամփի ուղին», ոչ թե որևէ այլ տարբերակ:

«Թեման հանվել է օբյեկտիվ հիմքերի բացակայության պատճառով»,– հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանն ու Ալիևը հոկտեմբերին հանդիպել են արդեն 3 անգամ՝ Կոպենհագենում, Դուշանբեում և Շարմ էլ Շեյխում։ Կոպենհագենում նրանք հանդիպել են հոկտեմբերի 2–ին։