Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանըֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընդդիմությունը վաղուց գիտակցել է, որ 2026–ին նորից հաղթելու է ժողովուրդը:
«Ընդդիմության, Կտրիճ Ներսիսյանի ու խմբակի, 5-րդ շարասյան գերակշիռ մասի սարսափը սա է. իրենք վաղուց գիտակցել են, որ 2026 թվականին նորից հաղթելու է ժողովուրդը: Եվ նրանք ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա: Եթե հակիրճ, ապա ամբողջ պատմությունը սա է»,–գրել է նա։
Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։
Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։






