«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ առաջիկա օրերին Հայաստանում ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, տարածաշրջանում ցուրտ օդային հոսանքներ չեն դիտվում։
«Ավելին, սկսած հոկտեմբերի 20-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, տեղումներ չեն սպասվում»,–ասել է նա։
Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 17-ից մինչև 20-ը, ինչպես նաև 21-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Միայն հոկտեմբերի 21-ի ցերեկը որոշ շրջաններում հնարավոր են կարճատև տեղումներ։ Քամու ուղղությունը կլինի հարավարևմտյան՝ արագությունը՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանում զգալի փոփոխություն չի արձանագրվի։
Երևանում hոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ին հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 17–ին և առաջիկա օրերին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +23 աստիճան։






