Երևանում տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար՝ թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 11:00-ի սահմաններում «Zhongtong» ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի մեքենային, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա՝ նույն հատվածում կայանված «Mazda»-ին։ «Mazda»-ն, իր հերթին, առաջ ընթացք կատարելով բախվել է այնտեղ կայանված «Honda Accord» ավտոմեքենային, իսկ հարվածի արդյունքում մեքենաների դետալները և ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված «Toyota»-ն։
Օպերատիվ արձագանքել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը,հրշեջ-փրկարարները դեպքի վայրում իրականացրել են հերթապահություն։
Ավտոբուսում գտնված մի քանի ուղևոր բարեբախտաբար վնասվածքներ չեն ստացել։






