Ձերբակալվել են Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը և նրա որդին: Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը։
Կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ նրանք ձերբակալվել են քննվող քրեական վարույթի շրջանակներում։
«Վարուժան Ներսիսյանը մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է նաև նախկին քաղաքապետի որդին»,- հաստատել է Օհանջանյանը։
Ավելի վաղ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը մարտի 28-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Խոսքը Վարուժան Ներսիսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի անշարժ գույք և գումար բռնագանձելու մասին էր։






