ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այցելել է «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպում է ունեցել Միքայել և Բագրատ սրբազանների հետ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա նշել է, որ հոգևորականների հետապնդումները միտված են Եկեղեցու վարկաբեկմանը:
«Մայր Աթոռի դեմ մեկնարկած հարձակումների շրջանակներում, տարաբնույթ կեղծ մեղադրանքներով, բազմաթիվ հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, որի նպատակը Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումն ու հեղինակազրկումն է:
Եկեղեցին մեր երկրի կենսունակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող կարևորագույն ինստիտուտներից է, որի դեմ գրոհներով նաև ներհասարակական թշնամություն է սերմանվում: Ազատությո՛ւն Սրբազան հայրերին և ապօրինի հետապնդումների ենթարկվող բոլոր քաղբանտարկյալներին»:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։
Հունիսի 25–ի առավոտյան իրավապահ մարմինները սկսել են խուզարկություններ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների հասցեներում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել աhաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը կալանավորվել է։ Կալանավորվել է ևս 14 անձ։






