AM
17 Հոկտեմբեր 2025 - 12:05 AMT

Արագածոտնի թեմը հրավիրում է միանալ պատարագին ու աղոթքին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հոկտեմբերի 18–ին նշում է չորս Ավետարանիչների տոնը։ Արագածոտնի թեմը հրավիրում է միանալ պատարագին ու աղոթքին։

«Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում նախատեսվում է մատուցել Սուրբ և Անմահ Պատարագ՝ որը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին։

Հրավիրում ենք ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և աղոթելու մեր սիրելի Սրբազան Հոր, Տեր հոր, մեր բոլոր ծնողների, քույրերի և եղբայրների, զավակների համար՝ խնդրելով Սուրբ Ավետարանիչների բարեխոսությունը»,- ասվում է Արագածոտնի թեմի տարածած հայտարարությունում։

Հոկտեմբերի 16-ին, դատարանի որոշմամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ Սրբազանը կալանավորվել է երկու ամսով, իսկ թեմի դիվանապետ Տեր Գարեգինը՝ մեկ ամսով։

Միաժամանակ, դատարանը մերժել է միջնորդությունը Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանի կալանավորման վերաբերյալ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։