Դեսպան Նարեկ Մկրտչյանն օրերս հանդիպում է ունեցել The Aspen Institute-ի ռազմավարական խմբի և անվտանգության ֆորումի ղեկավար Նիամ Քինգի հետ, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին։
Հանդիպման ժամանակ նրանք քննարկել են վերջին զարգացումները հայ-ամերիկյան երկկողմ կապերում, ինչպես նաև անդրադարձ են կատարել ինստիտուտի հետ հնարավոր համատեղ քայլերին։
Հանդիպման ընթացքում շեշտվել է, թե որքան կարևոր է ընդլայնել ինստիտուցիոնալ համագործակցությունը։






