Երևանի քաղաքապետարանը 10․6 մլն դրամ է վճարել «Կարեն Սևակ Պրոդաքշն» ՍՊԸ-ին՝ «Էրեբունի-Երևան» միջոցառմանը «Կարեն Սևակ» բենդի ելույթն ապահվելու համար։ Այս գումարը համարժեք է 27․7 հազար ԱՄՆ դոլարի, հայտնում է Factor.am-ը։
Գնումների պետական համակարգից հայտնի է դարձել, որ 10․6 մլն դրամի ծառայությունները քաղաքապետարանը ձեռք է բերել առանց մրցույթի։
Այս բենդը ելույթով հանդես է եկել Թաթա Սիմոնյանի մենահամերգի ժամանակ և 10․6 մլն դրամը ստացել է 1․5 կես ժամ նվագելու համար։
«Թե որքան է վճարվել Թաթա Սիմոնյանին, Լյուբով Ուսպենսկայային և այլ արտիսների, կամ որքան է ընդհանուր արժեցել «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների ծախսը համայնքային բյուջեի վրա, գնումների համակարգից պարզ չի դառնում՝ պայմանագրերի ամբողջական չհրապարակված լինելու պատճառով»,–ասվում է հրապարակման մեջ։






