ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Ժնևում հանդիպում կունենա Ադրբեջանի Միլլի մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։ Այդ մասին նա հայտնել է Տելեգրամի իր ալիքում։
Երկու կողմերը Ժնևում մասնակցելու են Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովին։
«Մեկնում եմ Ժնև, որտեղ տեղի է ունենալուՄիջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովը, որին մասնակցելու է ՀՀ պատվիրակությունը։
Հոկտեմբերի 21–ին հանդիպելու եմ Ադրբեջանի Միլլի մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ, վաղուց չենք հանդիպել: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում հանդիպումը շատ կարևոր է, քանի որ մեր երկու երկրների հանրության միջև վստահության վերականգնման հարց կա, որը, որ խորհրդարանականները թերևս ամենալավ կերպով կարող են լուծել: Հուսամ, որ հանդիպումը լավ կանցնի», – ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել էին 2025-ի ապրիլին Սանկտ Պետերբուրգում, որտեղ մասնակցում էին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 58–րդ լիագումար նիստին:






