AM
20 Հոկտեմբեր 2025 - 08:14 AMT

Կոնջորյանը՝ կաթողիկոսի մասին․ Արդար չէ, որ նա փաստացի զբաղվում է քաղաքականությամբ, բայց ոչ հրապարակայնորեն

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալոբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի գործունեությանը, գրել է, որ «արդար չէ, որ Կտրիճ Ներսիսյանը փաստացի զբաղվում է քաղաքականությամբ, բայց ոչ հրապարակայնորեն»:

«Լավ կլինի` լրատվամիջոցներն առաջարկեն, որ նա ասուլիս տա, պատասխանի հարցերին և ուղիղ եթերում ասի այն, ինչ ասում է պատրաստված հայտարարությունների միջոցով:

Քաղաքականությունը հրապարակային գործունեության ոլորտ է: Ազնիվ չէ զբաղվել քաղաքականությամբ, բայց թաքնվել սքեմի տակ, պատսպարվել Եկեղեցու հազարամյա հեղինակության ներքո:

Թող ուղիղ եթերով ասուլիս տա, դիմի հավատավոր ժողովրդին և լսի ժողովրդի հարցերը: Չէ՞ որ Քրիստոսը դուրս էր գալիս մարդկանց մեջ, քարոզում Աստծո խոսքը և պատասխանում անգամ փարիսեցիների խայթող հարցերին: Թող որ Կտրիճ Ներսիսյանը վարվի քրիստոնեաբար, անհնա՞ր բան է: Ի՞նչ ունի թաքցնելու»,–գրել է նա։

Հոկտեմբերի 19–ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր օրհնություն է բերել «Մեր ձևով» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված ուխտագնացությանը մասնակցող մարդկանց ուղղված իր ուղերձում ասել է, որ որ «հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան է»։