Հոկտեմբերի 20-ի կեսօրից հետո, ինչպես նաև 21-24-ը ՀՀ տարբեր հատվածներում կտեղան կարճատև անձրևներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 21-ին կարող է դիտվել քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի լույս 21-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 20-24-ը երեկոյան ժամերին ու գիշերը կանխատեսվում է կարճատև անձրև։ Մայրաքաղաքում հոկտեմբերի 20-ին ցերեկային ժամերին կգրանցվի +21…+23 աստիճան, իսկ երեկոյան՝ +14…+16։






