AM
20 Հոկտեմբեր 2025 - 09:58 AMT

Ղուկասյան․ Օրենքի տառը պաշտպանում ենք, գնում ենք

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկայսանը, պատրաստվելով դուրս գալ ոստիկանների ուղեկցությամբ քաղաքապետարանի շենքից, հայտարարել է, որ օրենքի տառը պաշտպանում են։

«Գնում ենք, օրենքի տառը պաշտպանում ենք։ Գնում ենք, թող նայեն, ինչ ուզում է լինի։ Դրանից հետո ամեն ինչ կերևա»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Գյումրու քաղաքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը տեղեկացրել է, որ իրավապահները տարել են Գյումրու համայնքապետարանի ամբողջ տեխնիկանջրցանները, աղբատարները, տրակտորը, գրում է Sputnik Արմենիան։

Մինչ այդ, Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիի համայնքապետարանի մի քանի պաշտոնյաներ, ըստ մեղադրանքի, խոշոր չափերով կաշառք են ստացել և տվել, որի հիման վրա ձերբակալվել է ութ անձ։ Ձերբակալվածների շարքում են նաև համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։