AM
20 Հոկտեմբեր 2025 - 10:49 AMT

Խուդաթյանը՝ Ղուկասյանի ձերբակալման մասին. Չի ստացվելու, պետության համը մնալու է բերաններումդ

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալմանը։

«Ահա ընտրությունները պարտվելով Գյումրիի քաղաքապետարանում հայտնվելու Վարդանիկի իրական նպատակը՝ շարունակել իր համար երանելի ու 20 տարվա անցյալում գտնվող քոչարյանական ժամանակների կոռուպցիոն բարքերը։

Չի՛ ստացվելու, պետության համը մնալու է բերաններումդ»,–ասվում է գրառման մեջ։

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ Գյումրիի համայնքապետարանի մի քանի պաշտոնյաներ, ըստ մեղադրանքի, խոշոր չափերով կաշառք են ստացել և տվել, որի հիման վրա ձերբակալվել է ութ անձ։ Ձերբակալվածների շարքում են նաև համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը։