AM
20 Հոկտեմբեր 2025 - 11:04 AMT

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող չեչեն կնոջ դին

Երևանում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 23-ամյա չեչեն կնոջ դին։

Հոկտեմբերի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դի կա։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակն է։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

Ոստիկանությունից ավելի վաղ հայտնել էին, որ որպես անհետ կորած որոնվում է Այշատ Բայմուրադովան: Նա հոկտեմբերի 15-ին դուրս է եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել։ Հաղորդում ներկայացվել է հոկտեմբերի 17-ին։