Հոկտեմբերի 21-ին Հայաստանի առանձին շրջաններում, այդ թվում՝ Երևանում, սպասվում են կարճատև տեղումներ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, հոկտեմբերի 22-ին ցերեկը նույնքան կբարձրանա, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին հատվածներում հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 16-19 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +16-ից +18-ի սահմանում, իսկ գիշերը՝ +7-ից +9 աստիճանի։
Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 22-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։






