Առաջիկայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում միջգերատեսչական հանդիպում է տեղի ունենալու։ Այս մասին ասել է Ռուբեն Ռուբինյանը, հայտնում է Factor.am-ը։
Ըստ նրա` հանդիպմանը քննարկվելու են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգման հետ կապված հարցեր։ Ռուբինյանի փոխանցմամբ` հանդիպումից հետո մանրամասներ կներկայացվեն։ Թե որտեղ է լինելու հանդիպումը, Ռուբինյանը չի ասել։
Սեպտեմբերի 12-ին Երևան էր ժամանել թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչը։ Ռուբինյանը չի անդրադարձել այն հարցին՝ արդյոք Քըլըչի անձնագրում մուտքի և ելքի կնիք դրվել է, թե` ոչ։
Քըլըչը 2021-ին՝ հայ – թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր, առաջին անգամ էր Երևանում: Նա ժամանել էր հայ – թուրքական սահմանի Մարգարայի անցակետով, որտեղ նրան դիմավորել էր Երևանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:






