AM
21 Հոկտեմբեր 2025 - 14:37 AMT

Իջևանի նախկին քաղաքապետը կլինի տնային կալանքի տակ․ Նա չի կալանավորվել

Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, որը ձերբակալվել էր, մի քանի օր առաջ, չի կալանավորվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ վերջինիս կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն դատարանն այն չի բավարարել, հայտնում է Factor.am-ը:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Վարուժան Ներսիսյանը մեղադրվում է փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։