AM
21 Հոկտեմբեր 2025 - 14:51 AMT

Ավետիսյան․ 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են մոտ 10 տոկոսով

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հայտարարել է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականի հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ժողովրդագրական բոլոր հիմնական ցուցանիշներով արձանագրվել է վիճակի զգալի վատթարացում՝ նախորդ տարվա համեմատ։

ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած իր ելույթում պատգամավորը շեշտել է, որ ամենազարհուրեցնողն այս թվերի շարքում փոքր երեխաների՝ հատկապես 0-4 տարեկանների մահացության աճն է, գրում է Panorama.am-ը։

«Բազմաթիվ անգամներ այս ամբիոնից խոսել են այդ մասին՝ իբրև ծրագրեր են բերում, սա էն անում, այն էն անում, բայց 0-4 տարեկան երեխաների մահերի դեպքերն աճել են մոտ 10 տոկոսով»,- ասել է Ավետիսյանը։

Նա նշել է, որ այս լուրջ ժողովրդագրական բացասական միտումները բնորոշ են գործող իշխանության յոթամյա կառավարման շրջանին, և դրանց հիմնական պատճառներից մեկը շարունակում է մնալ սոցիալական անհավասարությունը։