AM
21 Հոկտեմբեր 2025 - 14:54 AMT

Փաշինյանը մեկնել է Վրաստան` համաժողովի կմասնակցի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։

Հոկտեմբերի 21–ին նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։

Հոկտեմբերի 22–ին Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին։

Մինչ այդ Երևանում նա ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին, կարևորել է պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև սերտ համագործակցությունն ու հետևողական զարգացումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը՝ շեշտելով այս ուղղությամբ ևս համատեղ ակտիվ հարաբերությունների անհրաժեշտությունը: