AM
21 Հոկտեմբեր 2025 - 14:58 AMT

Տորք Անգեղի նոր կառուցվող այգում իրականացվել է ծառատունկ

Երևանում Տորք Անգեղի նոր կառուցվող այգու տարածքում հոկտեմբերի 18-ին իրականացվել է ծառատունկ, որը հանդիսանում է այգու վերակառուցման և կանաչապատման աշխատանքների երկրորդ փուլը։

«Առաննա Շին» կառուցապատող ընկերությունը, հանդիսանալով «Նովել Մասիվ» համալիրի կառուցապատողը, սեփական նախաձեռնությամբ սկսել է այգու վերակառուցման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ՝ շարունակելով Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված նախագծի իրականացման գործընթացը։

Ծառատունկի ընթացքում տնկվել են տարբեր տեսակի ծառեր և թփեր՝ նպատակ ունենալով տարածքն ապահովել բնական կանաչապատմամբ և ստեղծել հանգստի ու զբոսանքի համար հարմարավետ միջավայր ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։

Աշխատանքների շրջանակում արդեն իրականացվել են այգու տարածքի մաքրման աշխատանքներ, կառուցվել է ամֆիթատրոն, բարեկարգվել և կառուցվել են զբոսուղիներ, անցկացվել է նոր ոռոգման համակարգ։

Նախատեսվում է նաև հեծանվուղիների, նստարանների, լուսավորության համակարգի տեղադրում, ինչպես նաև խաղահրապարակների և հանգստի գոտիների կառուցում։

«Առաննա Շին» ընկերությունը հավաստիացնում է, որ շարունակելու է ներդնել ջանքեր և միջոցներ՝ այգին վերածելու Երևանի ամենագեղեցիկ և ժամանակակից կանաչգոտիներիցմեկի»,–ասվում է հաղորդագրության մեջ։