Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Նախարար Չիկովանին ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը: Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության ներկա ընթացքը, միմյանց ներկայացրել երկու երկրների զինված ուժերում ընթացող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ, ձեռք բերել պայմանավորվածություններ:
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:






