AM
22 Հոկտեմբեր 2025 - 09:01 AMT

Նախարար․ Քննարկել ենք դեֆիցիտ դեղերի և քաղցկեղի բուժման ավելի մատչելի բրենդների` ՀՀ–ում ներկայացված լինելու հարցերը

Դեղագործական ընկերությունների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԱՊ օղակից բացթողնվող դեղերի նոր ձևաչափի գործարկումը, ընթացիկ խնդիրների լուծման ուղիները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ընդհանուր առմամբ քաղաքացիների գոհունակությունը մեծ է, որովհետև իրենք են ընտրում նախընտրած դեղորայքը, և դա փաստվում է թե´ շահառուների թվի, և թե´ սպառման ծավալների կտրուկ աճով:

Կա՞ն խնդիրներ, այո, կան. օրինակ` որոշ դեղերի բացակայությունը և ոչ բոլոր դեղատների օֆերտային միացած լինելը:

Գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում պետք է բոլոր խնդիրները լուծենք և պատրաստ լինենք նաև առողջության ապահովագրության ներդրմամբ էլ ավելի մեծ ծավալ ապահովելու:

Քննարկել ենք նաև դեֆիցիտ դեղերի և քաղցկեղի բուժման ավելի մատչելի բրենդների Հայաստանում ներկայացված լինելու հարցերը»,–ասվում է գրառման մեջ։