Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 4։40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ է ստացվել այն մասին, որ Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ օտարերկրյա քաղաքացիներ են ապրում վարձակալական հիմունքներով, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը շտապ մեկնել է Քեռու փողոց։
Պարզվել է, որ ժամը 4.20-ի սահմաններում անհայտ անձինք, ոստիկանության համազգեստով և դիմակներով, մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի։
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության հատկանիշներով։
Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բաժնի աշխատակիցները դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերել են չորս բջջային հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ ու ձեռնոցներ։
Օպերատիվ-հետախուզական հաջորդ միջոցառումները կատարվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ։ Բացահայտվել է, որ ավազակությունը կատարած ինը՝ տղամարդկանցից մեկը մայրաքաղաքի Ֆրիկի փողոցի բնակիչ է՝ 41 տարեկան, իսկ մյուսները օտարերկրացիներ են եղել։
Հետագա համատեղ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 10-ի երեկոյան երևանցի կասկածյալը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հաջորդ օրվա առավոտյան ձերբակալություններ են տեղի ունեցել նաև 38-ամյա հասակակից օտարերկրացիների նկատմամբ։
Հանցանք կատարած մյուս օտարերկրացիներից 4–ին հայտնաբերել են հոկտեմբերի 11-ին Մեղրիի անցակետում:
Շարունակվում են միջոցառումները` հանցանքին մասնակից ևս երկու անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։ Խուզարկությամբ հայտնաբերել են գողոն համարվող պլանշետներ, բջջային հեռախոսներ և գումար։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլերը՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և կապված անձանց ամբողջությամբ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։






