Հանրապետությունում հոկտեմբերի 22-ի ցերեկը, ինչպես նաև 26-ին և 27-ին, կանխատեսվում է չոր ու առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 23-25-ն ընկած ժամանակահատվածում առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրևներ։
Քամին կանխատեսվում է արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն արդեն հոկտեմբերի 22-ին և 23-ին կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, ինչպես նաև 25-27-ը տեղումներ չեն սպասվում։ Իսկ հոկտեմբերի 23-ին և 24-ին մայրաքաղաքում նույնպես սպասվում է կարճատև անձրև։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +22 աստիճան, իսկ հոկտեմբերի 26–ին և 27–ին՝ +24։






