AM
22 Հոկտեմբեր 2025 - 12:11 AMT

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի հերթական նիստերից անմիջապես հետո

ԱԺ արտահերթ նիստ կգումարվի հերթական նիստերից անմիջապես հետո։ Որոշումը քննարկվել և հաստատվել է Ազգային ժողովի խորհրդի հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում, որը նախագահել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Խորհուրդը համաձայնություն է տվել 2025 թվականի հոկտեմբերի 21-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո Ազգային ժողովի արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ՝ ըստ նախաձեռնողի ներկայացրած օրակարգի և ժամկետների։