Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 21-ից Սարգիս Խաչատրյանին նշանակել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով անցկացվելիք մրցույթում հաղթող կողմի որոշումը։
«Սարգիս Կարենի Խաչատրյանին՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ից նշանակել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև սահմանված կարգով մրցույթում հաղթող ճանաչվելը:
«Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի տեղակալ Վահան Առուշանյանին` 2025 թվականի հոկտեմբերի 21-ից ազատել նույն ընկերության տնօրենի պարտականությունների կատարումից»,–ասվում է որոշման մեջ։
Նախկին տնօրեն Վահե Վարդապետյանն աշխատանքից ազատվել է Նուբարաշենում տեղի ունեցած հրդեհից հետո։
Վարդապետյանն այս պաշտոնում նշանակվել էր 2024-ի փետրվարին։ Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր` բռնկված հրդեհը պատահական չէր, այլ դիտավորություն:






