Ջերմուկի ավագանին քաղաքապետ է ընտրել Մանան Գևորգյանին, հայտնում է համայնքապետարանը։
«ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության արդյունքում Մանան Աղվանի Գեվորգյանն ընտրվել է Ջերմուկ համայնքի ղեկավար»,–ասվում է հրապարակման մեջ։
Օրենքով սահմանված ընթացակարգով նախատեսվում է կազմակերպել երդման արարողություն։
Համայնքի նախորդ ղեկավար Վահագն Արսենյանը՝ ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին էր, որը հոկտեմբերի 9-ին նշանակվել է Վայոց Ձորի մարզպետ։






