AM
28 May 2002 - 18:52 AMT

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Աշխաբադում նախատեսված է անցկացնել Հայաստանի, Իրանի եւ Թուրքմենստանի փորձագետների հանդիպումը, որոնք կքննարկեն Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է «Արմինֆո» գործակալության թղթակցին Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը, հանդիպումը կկայանա գազի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարների տեղակալների միջեւ: Նախատեսվում քննարկել մի շարք տեխնիկական մանրամասներ, որոնք առնչվում են գազամուղի շինարարությանը: Հիշեցնենք, որ երեկ կայացած մամուլի ասուլիսում նախատեսվող հանդիպման մասին հայտնել է նաեւ Հայաստանում Իրանի դեսպան Կոլեյնին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: