AM
23 Հոկտեմբեր 2025 - 11:42 AMT

Ավինյանը՝ ԱՆԻՖ-ի գործի մասին․ Հարցաքննվել եմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ԱՆԻՖ-ի գործի շրջանակում արդեն հարցաքննվել է և տրամադրել է ամբողջ տեղեկատվությունը։ Այդ մասին նա հայտնել է կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։

«Ես թվեր եմ հրապարակել երեք ժամ տևած իմ մամուլի ասուլիսի ժամանակ, կոնկրետ ֆինանասկանան թվեր: Քաղհասարակության ներկայացուցիչներից որևէ մեկից, ներառյալ հետաքննող լրատվականներից, թվերին անդրադարձ չկա»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ զրո անդրադարձ կա իր բարձրաձայնած թվերին, որով կոնկրետ պնդումներ է արել ու հարցեր է բարձրաձայնել:

«Դրան անդրադարձ չկա, ածանցյալ, ասենք՝ կնոջ ընկերուհին բան էր… իրանք յոթ ամիս առաջ չէին ծանոթացել, մեկ տարի երեք ամիս առաջ էր… Անլուրջ»,-ասել է Ավինյանը:

«Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմանդրամ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի: Այսպիսի հանձնարարություն է տվել Քննչական կոմիտեն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Քննչական կոմիտեն չէր հայտնել՝ արդյոք այս գործով հարցաքննվել է 2019-2023 թվականներին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանը։