AM
23 Հոկտեմբեր 2025 - 14:33 AMT

Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Քիչ առաջ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք:

Մանրամասները հաջորդիվ»,–գրել է նա։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը, հիմք ընդունելով ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը, հունիսի 7-ին կայացած նիստում որոշել է՝ Սահմանադրական «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն հանդես գալ վարչապետի անվստահության նախաձեռնությամբ։ Որպես նոր վարչապետի թեկնածու նրանք առաջադրել են Մասիս համայնքի ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։