AM
24 Հոկտեմբեր 2025 - 06:55 AMT

Maison Marom ընկերությունների խմբի նախաձեռնությունները՝ արվեստի, կրթության և նորարարության խաչմերուկում

Maison Marom ընկերությունների խմբի hosq մշակութային հիմնադրամի համար վերջին ժամանակաշրջանը շատ կարևոր էր նոր նախաձեռնությունների համատեքստում։ Հիմնադրամը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք ամրապնդեցին իր դիրքը որպես հարթակ, որտեղ միավորվում են արվեստը, կրթությունը, գիտությունը և նորարարական մտածողությունը։

Համագործակցություն Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ

Այս տարի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան նշում է իր հիմնադրման 80-ամյակը, և այդ հոբելյանի շրջանակում հիմնադրամը և ակադեմիան ստորագրել են համագործակցության հուշագիր։

Համագործակցության նպատակն է միավորել կրթությունը, արվեստը, նորարարությունն ու փորձարարական ստեղծագործական գործընթացները՝ ստեղծելով միջավայր, որտեղ ուսուցումը վերածվում է ստեղծագործական փորձի։

Maison Marom-ի համար այս համագործակցությունը կարևոր քայլ է ընկերության մշակութային առաքելության շրջանակում։

«Արվեստ և գիտություն դպրոցներում» նախագիծ

hosq հիմնադրամը շարունակել է իր կրթամշակութային գործունեությունը նաև դպրոցական կրթության ոլորտում՝ իրականացնելով «Արվեստ և գիտություն դպրոցներում» ծրագիրը Երևանի և Չարենցավանի դպրոցներում։ Նախաձեռնությունն ուղղված է կրթական գործընթացում միջառարկայական ցուցահանդեսների և նախագծային ուսուցման մեթոդների ինտեգրմանը՝ միավորելով գիտությունը, արվեստը, մեդիան և տեխնոլոգիաները։

10–16 տարեկան աշակերտները, ուսուցիչ-համադրողների և ոլորտի մասնագետների հետ, ստեղծել են հետազոտության վրա հիմնված ստեղծարար նախագծեր՝ կայքեր, խաղեր և մեդիաարտադրանք։ Նախագիծը եզրափակվել է երկօրյա ցուցահանդեսով, որի ընթացքում ներկայացվել են աշակերտների աշխատանքները՝ որպես ապացույց, որ կրթությունը կարող է լինել ոչ միայն ուսուցողական, այլ նաև ստեղծարար և ներշնչող։

Հիմնադրամը նախատեսում է ծրագիրը ընդլայնել Հայաստանի այլ մարզերում՝ ստեղծելով ուսուցիչների և աշակերտների ազգային ցանց, որը կզարգացնի միջառարկայական և նախագծային ուսուցման մշակույթը։

«Անտանելի»՝ արվեստը որպես դիմադրություն

Maison Marom ընկերությունների խմբի գործունեության շրջանակում առանձնահատուկ տեղ է գրավում նաև ժամանակակից արվեստը։ Այս տարվա կարևոր իրադարձություններից էր «Անտանելի» ներկայացման պրեմիերան՝ անցկացված Հայաստանի ամենամեծ թատերական փառատոնի՝ «Հայ ֆեստի» շրջանակում։

Ներկայացումը ծնվել է hosq-ի Études Lab ծրագրում՝ մի միջավայրում, որտեղ ձևավորվում են նոր գաղափարներ և փորձարկվում են արվեստի տարբեր ձևաչափեր։ «Անտանելին» բազմադիսցիպլինար նախագիծ է, որը բաժանված էր չորս մասի և անդրադառնում էր աքսորի, շրջակա միջավայրի ակտիվիզմի, սոցիալական ճնշման, թվայնացման և կանացի մարմնի՝ որպես դիմադրության տարածքի թեմաներին։

Ներկայացման գեղարվեստական ղեկավարն էր «Միհր» թատրոնի ղեկավար Ցոլակ Մլքե Գալստյանը։ Études Lab-ի թիմը ներկայում աշխատում է ներկայացման հաջորդ փուլում, և այն առաջիկայում ներկայացվելու է նաև Էդինբուրգի միջազգային փառատոնում, ինչը կարևոր քայլ է հայկական ժամանակակից արվեստի միջազգային ճանաչման ճանապարհին։

Մասնակցություն NOPA փառատոնին

Maison Marom-ի hosq հիմնադրամը մասնակցել է նաև NOPA փառատոնին, կազմակերպելով մի շարք վարպետաց դասեր և կրթական քննարկումներ՝ ուղղված արվեստագետների, մշակութային կառույցների և ուսանողների համագործակցության նոր ձևերի զարգացմանը։

Արվեստի կողքին․ մեր փիլիսոփայությունը

Maison Marom-ը լայֆսթայլ ոլորտում գործող ընկերությունների խումբ է, որի առաքելությունն է «Դարձնել բիզնեսը մշակութային ժառանգություն»։

Խմբի գործունեությունը ընդգրկում է երեք հիմնական ուղղություն՝ նորաձևություն, գաստրոնոմիա, արվեստ և մշակույթ, ինչպես նաև լայֆսթայլ էկոհամակարգի զարգացում։

● Rien-à-Porter-ն Maison Marom-ի լայֆսթայլ ուղղությունն է, որը միավորում է նորաձևությունը, գեղեցկությունը, գաստրոնոմիան և դիզայնը։ Այն ներկայացնում է Երևանի առաջին լայֆսթայլ կոնցեպտ տարածքը և միջազգային առցանց հարթակը։

● Maróm Label-ը նորաձևության բրենդ է, որը համադրում է հայկական ավանդույթները և համաշխարհային դիզայնի մոտեցումները՝ ստեղծելով ինքնություն ունեցող, կայուն և ժամանակակից ոճ։

● Melonpan-ը գաստրոնոմիական ենթաբրենդ է, որը զարգացնում է բարձրորակ գաստրոնոմիայի մշակույթը՝ առաջարկելով fine dining փորձառություններ, հեղինակային մենյուներ և գաստրոնոմիական արտադրանքներ։

● Hosq-ը մշակութային հիմնադրամ է, որը խթանում է արվեստի և նորարարության համատեղ զարգացումը։

Հայաստանում հիմնված, սակայն միջազգային ուղղվածությամբ գործող Maison Marom-ի տեսլականն է զարգացնել ստեղծարար արդյունաբերությունները, խթանել կայուն ձեռնարկատիրությունը և ձևավորել բաց մշակութային էկոհամակարգ։

hosq-ի վերջին նախաձեռնությունները վկայում են, որ Maison Marom-ի համար արվեստը պարզապես արտահայտման միջոց չէ, այլ գործիք՝ կրթելու, միավորելու և փոխակերպելու իրականությունը։ Այս հավատն է ձևավորում ընկերության մշակութային ռազմավարությունը՝ խթանելով ստեղծագործական կրթությունը, աջակցելով նորարարական գաղափարներին և կառուցելով այն միջավայրը, որտեղ արվեստը դառնում է զարգացման շարժիչ ուժ։