AM
24 Հոկտեմբեր 2025 - 10:52 AMT

Մանկավարժականի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման որոշումը։

Ըստ հաստատված կարգի՝ այդ որոշումը ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 29-ից, հայտնում է Radar Armenia-ն։

Ավելի վաղ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր, որ բուհի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցվել են՝ հաշվի առնելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նրա դեմ հարուցել է քրեական վարույթ և ներկայացրել մեղադրանքներ։