ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 3-ը կգործուղվում է Բահրեյն և Բելգիա՝ մասնակցելու միջազգային համաժողովների։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել։
Պատվիրակության կազմում են նաև ԱԽ քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը, ինչպես նաև խորհրդականներ Միքայել Ավետիսյանը և Կոնստանտին Ղազարյանը։
Բահրեյնում նրանք կմասնակցեն Մանամայի երկխոսությանը, իսկ Բելգիայում՝ «Խաղաղության խաչմերուկ» խորագրով կազմակերպվող համաժողովին։






