AM
24 Հոկտեմբեր 2025 - 12:34 AMT

Աղազարյան․ Հասարակությունը հիվանդ է, Փաշինյանն էլ՝ ուղղակի սինդրոմներն իր վրա կարող է քիչ են ազդում

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծիք է հայտնել, որ հայ հասարակությունը հիվանդ է՝ ներառյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարող է պատահի, որ իր վրա սինդրոմները քիչ են ազդում, որովհետև ինքն ուժեղ անձնավորություն է»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Աղազարյանը կարծում է, թե Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի եկեղեցում ստեղծել իր ուզած իրավիճակը։

«Մենք էլ գիտենք, եկեղեցականներն էլ գիտեն, որ թերություններ կան: Դրա մասին վարչապետը գիտեր հինգ տարի առաջ, բա ինչո՞ւ որևէ բան չէր արվում, որովհետև դրա անհրաժեշտությունը չկար, իսկ այսօր կա»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Աղազարյանի խոսքով՝ լավագույն դեպքում Նիկոլ Փաշինյանը կհասնի եկեղեցու պառակտմանը, նորից կտարանջատի սփյուռքը ու կամփոփվի «Իրական Հայաստան»-ի մեջ, որտեղ ուզում է իրականացնել իր սևեռուն գաղափարը, որը կոչվում է «4-րդ Հանրապետություն»։

Պատգամավորը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի պահանջելու, որ Վեհափառ Հայրապետը հեռանա։

Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Կարգալույծ լինելու արդյունքում նա դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անունով։ Նա հայտարարել է, որ կիրակի պատարագ է մատուցելու Հովհաննավանքում։ Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ ներկա է լինելու։