AM
24 Հոկտեմբեր 2025 - 12:53 AMT

Քաղաքապետարան․ Տրանսպորտային տոմսերի կեղծ էջեր են տարածվում

Երևանի քաղաքապետարանը նախազգուշացնում է, որ սոցիալական ցանցերում տարածվում են տրանսպորտային տոմսերի կեղծ էջեր:

«Սոցիալական հարթակներում տարածվում են «Երևանի քաղաքապետարան տրանսպորտ» և «Հասարակական տրանսպորտը Երևանում» վերնագրով կեղծ էջեր, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել:

Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով, համապատասխան կայքի միջոցով, Telcell տերմինալների միջոցով, Telcell սպասարկման կետերում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանի քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար: