AM
24 Հոկտեմբեր 2025 - 13:29 AMT

Առաջիկա օրերին հնարավոր են կարճատև անձրևներ․ Երևանում կգրանցվի մինչև +22․․․+23 աստիճան

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը և 29-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում հնարավոր են արճատև անձրևներ։ Հոկտեմբերի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը և 28-ին շրջաններում տեղումներ չեն կանխատեսվում։

Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանի էական փոփոխություններ չեն սպասվում։

Առաջիկա օրերին Երևանում ցերեկային ջերմաստիճանը կպահպանվի +22-ից +23 աստիճանի սահմաններում։

Հոկտեմբերի լույս 25-ի գիշերը, 26-ին ու 27-ի գիշերը մայրաքաղաքում հնարավոր են կարճատև տեղումներ, իսկ հոկտեմբերի 25-ի և 27-ի ցերեկը, ինչպես նաև 28-29-ին, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։