Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերով կառույցի գործադիր տնօրեն Սիմա Բահուսի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կանանց առաջնորդության խթանմանն ուղղված հարցերին՝ քննարկելով նաև այն քայլերը, որ Հայաստանը ձեռնարկել է այդ ուղղությամբ։
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ կանայք կարևոր դեր ունեն հակամարտությունից հետո հասարակությունների միջև հաշտեցման ու խաղաղության ամրապնդման գործընթացներում։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Եկել է խաղաղության ժամանակը» խորագրով անցկացված ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովի շրջանակում մասնակցել է «Ֆեմինիստական արտաքին քաղաքականությունը՝ ի նպաստ խաղաղության և անվտանգության» խորագրով պանելային քննարկմանը։
Իր ելույթում նա ասել է, որ 2025–ի տվյալներով ՀՀ–ն փակել է գենդերային անհավասարության 73.1%-ը։






