Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շտաբը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վահագն Ալեքսանյանն ընտրվել է շտաբի պետի քարոզչության գծով տեղակալ։
ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։






