AM
25 Հոկտեմբեր 2025 - 07:28 AMT

Պապիկյան․ Զինծառայության ժամկետի կրճատումը նախընտրական քարոզարշավ չէ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ պարտադիր զինծառայության տևողության 6-ամսյա կրճատումը որևէ կերպ չի հանդիսանում նախընտրական քարոզարշավի մաս, այլ Հայաստանի զինված ուժերի բարեփոխման հայեցակարգի բաղադրիչ է։ Նա այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նա հավելել է, որ զինծառայության ժամկետի կրճատումը ՀՀ բանակի բարեփոխման հայեցակարգի շրջանակում 2021 թվականի նախընտրական 5-ամյա ծրագրի կետերից մեկն է, որի իրագործումը պարզապես համընկել է 2026 թվական նախընտրական շրջանի հետ, գրում է «Փաստինֆոն»։

«Սա մեր կառավարության ծրագիրն ու խոստումն է։ Իհարկե, մենք պետք է անեինք այն, ինչ խոստացել էինք։ Բանակի կերպափոխման հայեցակարգում է արձանագրված այս ամենը», ասել է նա։

Պապիկյանը նաև նշել է, որ այս քայլը հանրության կողմից արժանացել է դրական արձագանքի։

2026 թվականի հունվարի 1-ից պարտադիր զինծառայության տևողությունը կրճատվելու է վեց ամսով` 2 տարվա փոխարեն 1․5 տարի