Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է 2025 թվականի հոկտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալներ։
Փոշու պարունակությունը մի շարք վարչական շրջաններում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբերի 16-ին և 21-ին,
◾️ Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբերի 20-ին,
◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 16-ին և 18-ին,
◾️ Շենգավիթում նման դեպք չի գրանցվել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը նույնպես որոշ հատվածներում հատել է թույլատրելի սահմանը․
◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 17-ին,
◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 15-ից 19-ը ներառյալ, ինչպես նաև 21-ին,
◾️ Շենգավիթում՝ հոկտեմբերի 15-ից 17-ը,
◾️ Կենտրոնում՝ ցուցանիշը մնացել է նորմայի սահմաններում։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գտնվել է թույլատրելի սահմանում։






